Մի քանի խորհուրդ

Ես տեսներեք տարեկան եմ։ Գիտեմ, որ չունեմ մեծ կյանքի փորձ, բայց կարող եմ մի քանի խորհուրդ տալ, որը համոզված եմ ապագայում ձեզ շատ կօգնի։

Սիրիր ինքդ քեզ։ Դա շատ կարևոր է։ Եթե դու չես սիրում և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ապա քեզ շատ հեշտ կկոտրեն։

Անկախ նրանից, թե որքան ուժեղ կդառնաք, երբեք մի՛ փորձեք ամեն ինչից միայնակ գլուխ հանել։ Եթե փորձեք այդպես անել, դուք կձախողվեք։

Իդեալական ոչինչ գոյություն չունի այս աշխարհում։Երբեմն պարզվում է, որ երկու բոլորովին հակադիր բաներ նույն մետաղադրամի տարբեր կողմերն են, և նրանք կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ միասին աշխատեն։

Մարդու կյանքը որոշվում է նրանով, թե ինչն է նա համարում ճշմարիտ և ճիշտ, սա է ձևավորում մեր իրականությունը։ Միայն թե ինչ է ճշմարտությունը, պարզապես հասկացությու՞ն է։ Իրականությունը կարող է պարզապես միրաժ լինել, կամ գուցե մարդիկ ապրում են իրենց պատրանքների աշխարհում։ Ի՞նչ եք դու կարծում, հը՞։ Նույն խորհուրդը տարբեր մարդիկ հասկանում են տարբեր ձևերով։ Պարտադիր չէ հետևել բոլորի խորհուրդներին։ Մտածեք և հասկացեք խորհուրդի իմաստը այնպես, ինչպես ձեզ հասանելի է ու որոշեք հետևու՞մ եք նրան, թե՞ չէ։ Ինչ էլ որոշեք, միևնույնն է ճիշտ եք լինելու։

Գրում է Աիդա Ուզունյանը

Թողնել մեկնաբանություն