Մեր մտքերը

3086516Մարդիկ ամեն վայրկյան մտածում են, ու երբեմն այնպիսի թեմաների մասին, որոնք չեն կարող բարձրաձայնել։ Մենք հաճախ մտքով թռչում ենք դեպի ապագա և պլանավորում ենք, թե ինչ պետք է անենք։ Մենք վերլուծում ենք մեր քայլերը, ինչպես նաև ուրիշների` ցանկանալով գտնել մեզ այս աշխարհում։ Ես հաճախ մտածում եմ իմ մասին, իմ քայլերի, իմ թերությունների ու առավելությունների մասին։ Միտքը շատ մեծ դեր ունի մեր կյանքում և վստահ կարելի է ասել, որ մտքերը ստեղծում են մեզ։Միտքն ունի ուժ, որը մենք կարող ենք օգտագործել ի օգուտ մեզ, օրինակ՝ մտածելով մի բանի մասին, որը շատ ենք ուզում, այն կկատարվի։ Չնայած նրան, որ կան մարդիկ, ովքեր կհամարեն դա միամտություն, ոչ մեկ չի կարող մեզնից խլել այդ հնարավորությունը։ Այսպես ասած՝ մենք մեր մտքերի արտացոլանքն ենք, և ինչքան պարզ և մաքուր կլինեն մեր մտքերը, այնքան բարի կլինի մեր էությունը։

Գրում է Դավիթ Խուդոյանը

Թողնել մեկնաբանություն