Փոքրերի և մեծահասակների աշխարհը

Ինչու են բոլոր երեխաները ցանկանում մեծանալ, իսկ ավագ սերունդը միշտ հիշում է մանկությունը ուրախությամբ ու կարոտով, մանկություն վերադառնալու ցանկությամբ: Ինչու ենք մենք հաճախ խոսում երեխաների և մեծահասակների մասին որպես երկու բոլորովին տարբեր աշխարհների մասին:

Արդյոք լավ է մեծ լինելը, հեշտ է չափահաս լինելը: Մենք հազվադեպ ենք ինքներս մեզ նման հարցեր տալիս, քանի որ ապրում ենք մեր կյանքով: Երեխանները իրենց խնդիրներն ունեն, իսկ մեծերի աշխարհը տարբերվում է խնդիրների բարդությունով։ Գուցե նույնիսկ ոչ բարդությամբ, այլ դրանց քանակով, քանի որ ծնողներն ավելի շատ հոգս ունեն, նրանք պետք է լուծեն ոչ միայն իրենց, այլ նաև մեր հարցերը։ Հաճախ է պատահում, որ ծնողները, պաշտպանելով և հոգալով մեզ, իրենց վրա են վերցնում մեր խնդիրները։ Գուցե նրանք պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին մեծահասակների աշխարհից:

Երբեմն մենք չենք հասկանում մեծահասակներին: Իսկ մեր հոբբիները, հագուստը, երաժշտությունը, պահվածքը բոլորովին պարզ չեն մեր ծնողներին։ Ծնողների համար, անկախ նրանից, թե քանի տարեկան ենք, մենք միշտ երեխա ենք:

Գրում է Լիանա Թումասյանը