Ժամանակը փոշիանում է օդում

sosiԲոլորս էլ լսել ենք այն արտահայտությունը ,որ ժամանակը ոսկի է և պետք չէ այն իզուր վատնել։Մենք շատ հաճախ ենք օգտագործում այս արտահայտությունները՝<<Վաղը կանեմ>>, <<Մյուս շաբաթվանից կսկսեմ>>, <<Հետո կլրացնեմ >>և այլն։Այսպես շարունակ հետաձգում ենք մեր գործերը, բայց կարող էինք ժամանակը իզուր չվատնել։Իսկ երբ ինքդ քո մեջ ամփոփում ես, թե ինչ ես արել, հասկանում ես,որ բազմաթիվ անելիքներ կիսատ են մնացել, և դու դրանց այդպես էլ ժամանակ չես տրամադրել։Ամենասարսափելին այն է, որ այդքանից հետո էլ մենք շարունակում ենք գործել նույն սխալը։ Երբ մեր սխալների պատճառով մենք խնդիրների ենք բախվում, հասկանում ենք, թե իրականում ինչքան թանկ է ժամանակը, և որ այն գնահատել է պետք։ Քանի որ կան բաներ,որ այլևս հնարավոր չի լինի ուղղել, փոխել կամ նորից անել, դրա համար հատկացված ժամանակը ցավոք ավարտվել է։ Բայց եթե մենք սովորենք դասեր քաղել մեր սխալներից,ժամանակը ճիշտ օգտագործենք, այն օդում չի փոշիանա ։

Գրում է Նարե Սուքիասյանը

Վտանգավոր գեղեցկուհի Մեդուզա Գորգոն

Դարեր շարունակ Գորգոն Մեդուզայի կերպարը, որը գեղեցկության և սարսափի մարմնավորումն է, գերել և ոգեշնչել է արվեստագետներին: Համաշխարհային արվեստում նա դարձավ femme fatale-ի նախատիպը՝ համատեղելով կանացիությունը, էրոտիկ ցանկությունը, բռնությունն ու մահը։

Հասարակության մեջ կնոջ դերի աճի հետ փոխվեց Գորգոն Մեդուզայի կերպարը, որն ի վերջո ձեռք բերեց կանացի հատկանիշներ: Աշխարհում, որտեղ ամբողջ իշխանությունը պատկանում էր տղամարդկանց, անկախ կինը սպառնալիք էր, նրանք փորձում էին սատանայացնել նրա արտաքինը՝ նրան հրեշի տեսք տալով: Նմանատիպ ճակատագիր էր արժանացել ապստամբների մեծամասնությանը` Մարի Անտուանետից մինչև Հիլարի Քլինթոն. նրանք բոլորը պատկերված էին որպես օձի մազերով հրեշ:

Շարունակել կարդալ