Մեր երկիր մոլորակը

896743Երկիր մոլորակը տիեզերքի միայն մի փոքր մասն է, բայց դա միակ տեղն է,
որտեղ մարդիկ կարող են ապրել:
Այսօր մեր մոլորակը լուրջ վտանգի տակ է։ Թթվային անձրևները, գլոբալ տաքացումը, օդի և ջրի աղտոտվածությունը, գերբնակեցումն այն խնդիրներն են, որոնք սպառնում են մարդու կյանքին Երկրի վրա. Ո՞վ է մեղավոր աղետի համար։ Պատասխանը պարզ է՝ Մենք բոլորս: Մեր անտառները վերանում են, քանի որ հատվում կամ այրվում են։ Եթե այս
միտումը շարունակվում է, մի օր մենք շնչելու համար բավականաչափ թթվածին չենք ունենա։
Ծովերը վտանգի տակ են։ Նրանք լցված են թույնով՝ արդյունաբերական և միջուկային
թափոններով, քիմիական պարարտանյութերով և թունաքիմիկատներով։ Միջերկրական ծովն արդեն վերանալու ճանապարհին է։ Հյուսիսային ծովը հետևում է Միջերկրական ծովին։ Արալյան ծովը գտնվում է անհետացման եզրին։ Շարունակել կարդալ

Նա չէ՞ ինձ կողոպտողը

17 տարեկանում ես մտերիմ ընկերուհի ունեի ՝ գեղեցիկ, ուզբեկուհու նման ։ Սև մազեր և հոնքեր, գեղեցիկ աչքեր։ Նա ապրում էր իր հորաքրոջ մոտ, իսկ նրա ծնողները ՝ մեկ այլ քաղաքում ։ Այնպես է ստացվել, որ դպրոցից անմիջապես հետո մենք գնացինք աշխատելու։ Ճաշին ես հաճախ էի նրան հրավիրում ինձ մոտ, ցույց էի տալիս, թե որտեղ եմ թաքցնում բանալիները, թույլ էի տալիս տուն գալ առանց ինձ ։

Մենք այնքան լավ էինք ընկերություն անում, մինչև նա սիրահարվեց տեղական հեղինակությանը: Հետո նա գողացավ նրան, և հարազատների ոչ մի արցունքներ ու սպառնալիքներ չստիպեցին ընկերուհուն վերադառնալ ։

Ես գնացի նրա տուն և ցնցված էի ։ Պարզվում է, որ այդ հեղինակության բարեկամը երես է թեքել նրանից, քանի որ նա սխալ կենսակերպ է վարել ։ Նա դատված էր, ամուսնալուծված, չէր աշխատում ։ Ընկերուհու հետ նրանք ապրում էին բակում գտնվող ինչ-որ գոմում, բայց աղջիկը կուրացած էր սիրով և չէր նկատում շրջակա աղքատությունը ։

Ինչպես պարզվեց, այս տիպի հեղինակությունը միայն բակային տղաների մեջ էր, իսկ նրանց մոտ նստածները համարվում էին կուռքեր ։ Չունենալով ո՛չ աշխատանք, ո՛չ կացարան, ընկերուհիս իր քաղաքացիական ամուսնու հետ ստիպված եղավ հեռանալ իր ծնողների մոտ։ Մեկնելուց առաջ ես հրաժեշտ տվեցի, նա թույլ չտվեց ինձ տուն մտնել։ Մենք զրուցեցինք փողոցում, որոշեցինք, որ կհանդիպենք կայարանում ։

Կայարանում իմ ընկերուհին ինչ-որ ուրիշ էր, կարծես ուրախ չէր ինձ տեսնել. Դե, ահա գնացքը, մենք հրաժեշտ տվեցինք իրար երկար տարիներով:

Ես տուն եկա տխուր, բացեցի հանդերձարանը՝ փոխվելու համար, եւ հայտնաբերեցի, որ բոլոր նոր բաները կորել են ‘ կոշիկները, մայրիկիս թաշկինակները, երեկոյան զգեստներս եւ այն ամենը, ինչ եղել է պիտակներով: Տունը չէր շրջվել, ամեն ինչ իր տեղում էր ։

20 տարի անց ընկերուհիս եկավ մեր քաղաք, եկավ ինձ հյուր ։ Մենք խոսում էինք կյանքի մասին, հիշում էինք երիտասարդությունը ։ Եվ ամբողջ օրը ես ուզում էի հարցնել, թե արդյո՞ք նա ինձ թալանեց ։ Բայց ես այդպես էլ չհամարձակվեցի։

Ռուսերենից թարգմանությունը՝ Ռուսլան Հովսեփյանի

Գիշեր

es-gisherԳիշերն ամեն ինչ ավելի հեշտ է թվում, ինչպես երազում: Առավոտյան, երբ արթնանում ես և բոլոր ուժերով ցանկանում ես հետ վերադառնալ գիշեր, հետ վերադառնալ երազ, որտեղ ամեն ինչ հեշտ է, խաղաղ է, անմեղ է…
Գիշերվա այդ աստղերը և լուսինը, որը ամեն օր ուրիշ է, ամեն օր յուրահատուկ, ամեն օր մի նոր պատմությունով և ամեն մի պատմությունը իրարից շատ տարբերվող: Բայց այդ գեղեցիկը, աստղերը և լուսինը երկար չեն տևում, գալիս է իրականությունը՝ ավելի ճիշտ առավոտը: Երբ նոր ես արթնացել, թվում է, որ մինչ հիմա գիշեր է և միայն երբ լուրերը միացնում ես, հասկանում ես, որ ոչ, հաստատ գիշեր չէ, հաստատ խաղաղ չէ: Միակ բանը, որ հաստատ չէ, դա արդյոք երազ չէ ամեն ինչը: Բայց ամեն վայրկյանով, ամեն րոպեով, ամեն բառով, որ լսում ես, հասկանում ես, որ ոչ, ոչ, ամեն ինչ լուրջ է:
Գիշերը անմեղ լուսնով թվում է մի երազ, իսկ առավոտը վառող արևով թվում է մի մղձավանջ, որից ուզում ես արագ փախչել, փախչել չնայելով ուր, որ նորից չկատարվի:
Չարթնանաս և աղոթես, չքնես և աղոթես, չապրես աղոթելով, որ գիշեր գա, որ խաղաղություն գա, որ անմեղ լինենք, որ ապրենք, որովհետև իրավունք ունենք ապրելու:
Գիշե՛ր, ու՞ր ես, որ հանգստացնես և ցույց տաս, որ ապագա կա: Ո՞ւր ես խաղաղություն:

Գրում է Յանա Սուքիասյանը

Քո հպումը

hpum-u12260-1Դիպչել, հպվել, զգալ: Հպվելը իմ ամենասիրելի լեզուն է: Հպումը ասում է ամեն ինչ, ցույց է տալիս ամեն մի զգացողություն, միտք և  հարազատ դարձնում:
Քեզ հպվելը, նույնիսկ այն հանկարծակին, որը մեկ վարկյան էր, այնքան բան ասաց և այնքան բան նվիրեց: Քո ամեն մի հպումը հիշողությանս մեջ մի առանձին տեղ ունի, մի առանձին տուփի մեջ դրված է, որի անունը ,,երջանկություն,, է: Երբ անհանգստանում էիր և գալիս, որ գրկես և իմանաս արդյոք ամեն ինչ լավ է: Այդ մի քանի վայրկյանը՝ անցկացրած քո գրկում, դարձրեցին ինձ ամենաերջանիկը, ամենաուրախը: Երբ  նեղված էի և ամեն ինչի պատրաստ էիր ինձ համար և մինչ հիմա, վստահ եմ, պատրաստ ես:
Դիպչելը, հպվելը, կպնելը մի առանձին լեզու է, կարելի անվանել մի նոր սիրո լեզու, մի նոր ջերմությամբ լի և երջանկություն պարգևող լեզու:
Գրկիր, դպչիր, վերցրու ձեռքս և բաց մի թող: Պահի՛ր քո գրկում, որտեղ ամեն ինչ լավ է և որտեղ միշտ պաշտպանված եմ:

Գրում է Յանա Սուքիասյանը

Իմաստուն մարդը սովորում է ուրիշների սխալներից, խելացի մարդը՝ իր

Մի օր մկնիկն նկատեց, որ ֆերմայի տերը մկան թակարդ է դրել։ Նա այդ մասին պատմեց հավին, ոչխարին և կովին։ Բայց նրանք բոլորը պատասխանեցին. «Մկան թակարդը ձեր խնդիրն է, դա մեզ հետ կապ չունի»։

Քիչ անց օձն ընկնում է մկան թակարդն ու կծում ֆերմայի տիրոջ կնոջը։ Փորձելով բուժել նրան՝ կնոջ համար հավի ապուր են պատրաստել։ Հետո մի ոչխար մորթեցին, որ կերակրեն բոլորին, ովքեր գալիս էին հիվանդ կնոջ մոտ։ Եվ, վերջապես, նրանք կով են մորթում՝ թաղման ժամանակ հյուրերին համարժեք կերակրելու համար։

Եվ այս ամբողջ ընթացքում մկնիկը հետևում էր, թե ինչ է կատարվում պատի անցքից և մտածում էր այնպիսի բաների մասին, որոնք ոչ մեկի հետ կապ չունեն։

Բարոյականություն:

Եթե ​​ինչ-որ բան ուղղակիորեն չի ազդում ձեզ վրա, մի մտածեք, որ այս բանը ձեր գլխին չի հարվածի։

Ռուսերենից թարգմանեց Ռուսլան Հովսեփյանը

Աղբյուրը

Ժամանակակից ռուս գրողներ․ Ալիսա Գանիևա

Alisa_Ganieva_-_MIBF_2018_-_2217Գանիևա Ալիսա Արկադևնան ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում։ Նա մեծացել և ավարտել է միջնակարգ դպրոցը Դաղստանում՝՝ Մախաչկալայում։ 2002 թվականին Մոսկվայում ընդունվել է Գորկու անվան գրական ինստիտուտ՝ գրական քննադատության բաժինը։ Ալիսա Գանիևան «Նեզավիսիմայա գազետա NG-ExLibris»-ի հավելվածի խմբագիրն է։ 2008 թվականից «Գրական ուսումնասիրություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ «Հույժ գաղտնի» ալիքում Ալիսն աշխատում է որպես հեռուստահաղորդավար։ Գանիևան ժամանակակից հեղինակ է, ով չի մոռանում իր արմատները և ունի լավ մետրոպոլիայի կրթություն։ Նրա կերպարները դաղստանցիներ են, ովքեր, կապված ժամանակակից իրողությունների հետ, կտրվել են իրենց արմատներից, բայց դեռևս ոչ մի նոր բանի չեն հասել։ Շարունակել կարդալ

Լուսինն էլ է գեղեցիկ

6f1419bee2e69f12c03721d848c6c899Լուսինը գեղեցիկ է , այո՛, բայց կարծես երիտասարդ աղջիկ լինի, շատ փոփոխական է․ մեկ՝ կիսալուսին, մեկ՝ լիալուսին, մեկ՝ սև լուսին, մեկ էլ՝ լրիվ բաց։ Բայց կարծում եմ, որ լուսնի փոփոխությունները նման են մարդկանց փոփոխություններին, օրինակ կիսալուսինը, իմ կարծիքով, նման է կիսաուրախ մարդու, լուսնի սև կողմը տխուրն է, իսկ բացը՝ ուրախը։ Լուսնի մի փոքր բաց մասը նման է մարդու, ով տխուր է, բայց փորձում է դա թաքցնել իր ժպտերես դիմակի տակ, որը ինչ-որ չափով ստացվում է, իսկ եթե հակառակն է, ապա մարդը ունի իր հոգում տխրություն, բայց փորձում է ցույց չտալ։ Լրիվ մութ լուսինը, կարծում եմ, հասկացաք, թե ինչ է նշանակում․ մարդը չի կարողանում ուրախ լինել, նույնիսկ չի ձևացնում, որովհետև անիմաստ է, իսկ լրիվ լույս լուսինը երևի ամենաուրախ մարդն է, կիսալուսինը նման է մարդկանց, ովքեր ուրախ են, բայց ունեն տխրություն ու չեն բարձրաձայնում։ Շարունակել կարդալ

Մուրակամիի հայտնի ստեղծագործությունները

imagesԼսի քամու երգը Գրողի առաջին կուլտային վեպն է։ Հենց այստեղից է հայտնի արտահայտությունը․ «Երբ երկար նայում ես ծովին, սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար նայում ես մարդկանց՝ կարոտում ես ծովին,,։ Նորվեգիական անտառ «… Երեկոյան ես ձայնասկավառակներ էի ծախում։ Իսկ ընդմիջումներին հետևում էի վարագույրների մոտով անցնող հանդիսատեսներին։ Ընտանիքներ, զույգեր, հարբածներ, աշխույժ աղջիկներ կարճ շրջազգեստով, մորուքով տղաներ, բարի աշխատողները և ուրիշ անհասկանալի մարդիկ։ Հենց ռոքը դրվեց, անգործ մարդիկ հավաքվեցին խանութի մոտ․ մի քանիսը պարում էին, ինչ-որ մեկը հոտոտում էր անհասկանալի մի լուծույթ, ոմանք ուղղակի նստած էին գետնին։ Ես ընդհանրապես սկսեցի չհասկանալ։ «Ի՞նչ է սա»-ես մտածեցի․ -Ի՞նչ են նրանք բոլորը ուզում ասած լինել,,։ Շարունակել կարդալ