14 փաստ թագուհու մասին

1. Էլիզաբեթ II ծնվել է՝ ժամը 2:40 ապրլի 21 , 1926 թ․ Ծնողները Յորքի դուքսը և դքսուհին էին , որոնք հետագայում դարձան թագավոր Ջորջ VI և թագուհի Էլիզաբեթ (թագուհու մայր):

2. Նա թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին։ Թագադրման արարողությունը դիտել է 20 միլիոն հեռուստադիտող: Նրա թագավորությունն ավարտվեց 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ նա խաղաղ մահացավ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։

3. Նա ամենաերկար կառավարող միապետն էր Բրիտանիայում։

Շարունակել կարդալ

Ռուս ժամանակակից գրողներ․ Թամարա Միխեևա

Թամարա Միխեևան գրքեր է գրում դեռահասների և երեխաների համար: Նա բազմաթիվ գրական մրցույթների դափնեկիր է և մրցանակներ է ստացել իր աշխատանքի համար:

Թամարա Վիտալիևնա Միխեևան ծնվել է 1979 թ. փետրվարին: Դա տեղի է ունեցել Չելյաբինսկի մարզում ` Ուստ-Կատավ քաղաքում: Աղջիկը բազմանդամ ընտանիքից է: Թամարան ուներ ավագ քույր, հետո հայտնվեց կրտսեր եղբայրը:

Թամարայի գրական ունակությունները ձևավորվել են մանկուց: Ի վերջո, նրա մայրը աշխատում էր Մշակույթի պալատում: Նա իր հետ տարավ դստերը, ով սիրում էր փորձերի գնալ: Այս մթնոլորտը նպաստեց երեխայի ստեղծագործական զարգացմանը: Սկզբում Թամարան չէր կարողանում կողմնորոշվել իր ապագա մասնագիտության հարցում: Նա երազում էր աշխատել կրկեսում, թափառող շներ պատրաստել, լինել օդային մարմնամարզուհի: Երբ աղջիկը այցելեց դելֆինարիում, նա ցանկանում էր դառնալ այս զարմանահրաշ ջրլող թռչունների մարզիչը: Հետո նա երազում էր լինել անտառապահ, ծաղրանկարիչ և նույնիսկ ծովային դպրոց հաճախել: Բայց աղջիկներին այնտեղ չեն տարել:

Շարունակել կարդալ

Ժամանակակից ռուս գրողներ․ Սերգեյ Բելյակով

Կրթությամբ պատմաբան, գրական խմբագիր Սերգեյ Բելյակովի անունը առաջին անգամ հնչեց 2013 թվականին: Այդ ժամանակ ,,Գումիլևը՝ Գումիլևի որդին” նոն-ֆիկշն ժանրի հետազոտության համար նա արժանացավ “Մեծ գիրք” մրցանակին ։ ,,Գումիլևը՝ Գումիլևի որդին,, հայտնի պատմաբան-արեւելագետ, Արծաթե դարի երկու մեծ բանաստեղծների ՝ Աննա Ախմատովայի եւ Նիկոլայ Գումիլեւի որդու գրավիչ կենսագրությունն է՝ խորհրդանշական միահյուսված 20 — րդ դարի պատմության հետ: Սերգեյ Բելյակովի երկրորդ գիրքը ,,Մազեպայի ստվերը,, գրականության եւ պատմության խաչմերուկում աշխատանքն է:

Նոն-ֆիկշն ժանրի գրողներն առաջին անգամ չէ, որ առաջատար են դառնում ։ Այսպես, դեռ 2005-ին Դմիտրի Բիկովը ստացել է ,,Մեծ գիրք,, մրցանակը Բորիս Պաստեռնակի կենսագրության համար, իսկ 2016-ի հաղթող Լեոնիդ Յուզեֆովիչը նույն ժանրում գրել է քաղաքացիական պատերազմի մասին գիրք: Անցյալ տարի գրականության Նոբելյան մրցանակի հանձնումը Սվետլանա Ալեքսիեւիչին, ով աշխատում է վավերագրական արձակի ժանրում, միայն ամրապնդել է գրական շարքերում այդ ժանրի դիրքերը:

Նոն-ֆիկշնը ոչ գեղարվեստական գրականության գործերը նշելու տերմին է։

Թարգմանությունը՝ Հովհաննես Գալիկյանի