Կույրը նա չէ․․․

Կույրը նա չէ, ով ոչինչ չի տեսնում,

Այլ  նա , ով երբեք չի զգացել:

Հիմարը նա չէ, ով ոչինչ չգիտի,

Այլ նա, ով կյանքում հաճախ է դավաճանել։

Համրը նա չէ, ով ոչ մի բառ չի ասում,

Այլ նա, ով ճիշտը չասաց։

Խուլը նա չէ, ով ոչինչ չի լսում,

Այլ նա է, ով ոգու ձայնը չճանաչեց․․․

Вишнявишня

Թարգմանության աղբյուր։

Ռուսերենից թարգմանությունը՝ Նարե Հովսեփյանի

Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին հայտնի գրող է, ով վերակենդանացրել է հետաքրքրությունը ժամանակակից ճապոնական գրականության նկատմամբ: Նրա տարօրինակ ֆանտազմագորիկ, բայց միևնույն ժամանակ շատ կենսական գործերը գրված են յուրահատուկ ոճով, որը նման չէ ուրիշների ոճին: Նրա անհատականությունը պարուրված է հեքիաթներով, լեգենդներով և բամբասանքներով: Ընդհանրապես Մուրակամին, ինչպես իր գրքերը, աչքի ընկնող բան է:

Գրող դառնալու գաղափարը Մուրակամիի մոտ ծագեց մոտ 30 տարեկանում: Նրա առօրյան այնուհետև բաղկացած էր իր սիրելի ջազ-բարում աշխատելուց և հարաբերություններից Ցոկոի հետ՝ իր նախկին դասընկերոջ և իր կյանքի սիրո հետ, ում հետ Սուրակամին մինչ օրս միասին է: Նա որոշել է գրող դառնալ, երբ կանգնած էր ամբիոնի մոտ և դիտում էր բեյսբոլի խաղը: Ինչու այդ միտքը ծագեց նրա մոտ այն ժամանակ: Պատասխան չկա։ ,,Ես հենց նոր հասկացա, և վերջ,, ,- ասում է ինքը՝ գրողը:

Շարունակել կարդալ

Առաջ և հիմա

Մենք բոլորս փոքր ժամանակ երազում էինք ավելի շուտ մեծանանք և գնանք ավագ դպրոց, իսկ հիմա բոլորս ուզում ենք վերադառնալ մանկություն։ Վերադառնալ անհոգ և ուրախ մանկություն, վերադառնալ մանկապարտեզ։ Առաջ մենք չէինք մտածում, որ մեծանալը այդքան լավ չի։ Չէինք մտածում, որ երանի ենք տալու այս անհոգս օրերին, երբ առավոտը քեզ տանում էին մանկապարտեզ կամ դպրոց, հետո դու քաղցած վերադառնում էիր տուն և մամայի պատրաստած ճաշերն էիր ուտում, հետո հեռուստացույցով մուլտֆիլմ էիր նայում և այլն։ Ազատ ժամանակդ անցկացնում էիր ընկերներիդ հետ բակում։ Պահմտոցի, վալեյբոլ և այլ խաղեր էիք խաղում։ Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Հիմա ես շատ հազվադեպ եմ դուրս գալիս տնից։ Առավոտը շուտ արթնանում եմ՝ ընկալելով, որ այս օրն էլ է լինելու երկար և բարդ։ Երբ դպրոցից տուն եմ գալիս, համարյա ոչինչ չեմ ուտում, գնում եմ պարապմունքի, վերադառնում եմ տուն և մինչև գիշեր դաս եմ անում։ Կարծես թե հիմա ամեն մի նոր օրը նույնն է լինելու։ Ոչինչ չի փոխվում։ Շուտով կգնամ ավագ դպրոց և ամեն ինչ ավելի կբարդանա։ Կարոտում եմ մանկությունը…

Գրում է Մանե Պապիկյանը

Միշտ ժպտա

Գտա այն, ինչ այդքան փնտրում էի քո մեջ: Փնտրում տարիներով և սպասում: Ապրեցինք և դարձանք իրար համար շատ կարևոր, դարձանք մտերիմ և ամեն ինչի պատրաստ էինք միմյանց համար:
Այո՛, ճիշտ ես, միշտ ճիշտ: Չէ՞ որ դու ես մեծը, բայց նույն ժամանակ և փոքրը: Ուզում ես լավագույնը ինձ համար, անում ես լավագույնը և փոխում դեպի լավը:
Ասում ես լավագույն բառերը և ունես ամենալավ ժպիտը, հայացքը՝ բարությամբ և մունաթով լի: Ժպտում էիր հազարից մեկ, միայն ինձ հետ և ստիպում, որ ես էլ ժպտամ, որովհետև ,, Քո ժպիտը ամենագեղեցիկ ժպիտն է,,: Ասում էիր և ավելացնում, որ պետք է ժպտալ նույնիսկ եթե ամեն ինչ վատ է, նույնիսկ եթե լացդ գալիս է, որովհետև պետք է լինես ուժեղ:
Շնորհակալություն, որ սկսեցի սիրել ինձ և ամենաշատը ժպիտս:
Ժպիտը հիշեցնում է քո մասին և ամեն օր դարձնում ավելի ուժեղ:

Գրում է Յանա Սուքիասյանը

Ամառային ընթերցանություն

Ամառը սկսվեց և վերջացավ շատ արագ, խառը և զբաղված։ Չնայած այդ ամենին, ես հասցրել եմ ժամանակ հատկանցնել գրքերին, որոնք ինձ հանգստացնում են և թույլ են տալիս մոռանալ խնդիրներիս մասին:
Կարդացել եմ 7 գիրք և սկսել 8-րդը: Ուզում էի կարդալ ավելին, բայց ժամանակս թույլ չտվեց:
Եթե ես բոլորի մասին սկսեմ պատմել, շատ երկար կլինի, նախընտրում եմ գրել վերնագրերը և վարկանիշները՝ ըստ իմ կարծիքի:

Ռուսերեն գիրքերը

Дневник памяти. НИКОЛАС СПАРКС
Հիշողությունների նոթատետրը. ՆԻԿՈԼԱՍ ՍՊԱՐՔՍ
8/10 — սիրո վեպ

Под небом парижа. ДАНА ДЕЛОН
Փարիզի երկնքի տակ. ԴԱՆԱ ԴԵԼՈՆ
10/10 — սիրո վեպ

Падающая звезда. ДАНА ДЕЛОН
Ընկած աստղ. ԴԱՆԱ ԴԵԼՈՆ
10/10 — սիրո վեպ

Անգլերեն գիքերը 

The Spanish love deception. ELENA ARMAS
Իսպանական սիրո խաբեությունը. ԵԼԵՆԱ ԱՐՄԱՍ
9/10 — սիրո վեպ

Heart Bones. COLLEEN HOOVER
Սրտի ոսկորներ. ՔՈԼԻՆ ՀՈՒՎԵՐ
9.5/10 — սիրո վեպ

Reminders of Him. COLLEEN HOOVER
Նրա հիշեցումներ. ՔՈԼԻՆ ՀՈՒՎԵՐ
?/10 — սիրո վեպ
Նոր եմ սկսել, դեռ չեմ ավարտել։

Կոմիկսներ

The baby-sitters club. RAINA TELGEMEIER
3/10

Sisters. RAINA TELGEMEIER
6/10

Գրում է Յանա Սուքիասյանը։

20.000 լյո ջրի տակ

,,20000 լյո ջրի տակ,, գիրքը ես կարդացել եմ ամառային արձակուրդների ժամանակ։ Այդ գիրքը մի գիտնականի, իր օգնականի և մի նավապետի մասին է։ Մի օր, լսելով մի ծովային ինչ-որ անհայտ հրեշի մասին, նրանք որոշում են բռնել նրան։ Բայց երբ արդեն մոտենում էին և ուզում էին բռնել հրեշին, պարզվեց, որ այն սուզանավ է և բռնեցին հենց իրենց ու պահեցին այդ նավում։ Այս գիրքը գիտաֆանտաստիկ ժանրի է։

Այն շատ հետաքրքիր է, քանի որ առնչվում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, աշխարհագրության և նույնիսկ պատմության հետ։

Այստեղ հետաքրքիր է ներկայացված սուզանավի նավապետը, որպես սառը մարդ, բայց շատ հետաքրքիր կողմերով։

Իմ կարծիքով, այս գիրքը հստակ ասելիք չունի և ունի ճամփորդական ու գիտահանրամատչելի բնույթ։

Գրում է Գուրգեն Աբրահամյանը