Փոքրիկ տիկինների մասին

 Կարդացի Լուիզա Մեյի “Փոքրիկ տիկիններ” վեպը։ Վեպը նկարագրում է չորս քույրերի, Մարգարետի, Ջոյի, Բեթի և Էմիի կյանքը։ Գիրքը հիմնված է հեղինակի մանկության հիշողությունների վրա, Լուիզան նույնպես երեք քույր է ունեցել։ Առանձնահատուկ իրադարձություններ չկան, շատ խրատներ կան: Գիրքը ստիպում է քեզ տեղափոխվել այդ պատմության մեջ, ես բարկանում էի հերոսների վրա և ուրախ էի նրանց համար։ Չգիտեմ, թե աղջիկներից որն է ավելի շատ հասկացողություն և ցավակցություն առաջացրել իմ մեջ, կարծում եմ որ, քույրերը շուտ են հասունացել։ Այս գրքում ամենաանհավանականը չորս քույրերի ընկերությունն է, ովքեր սիրում են միմյանց։ Աղջիկները շատ տարբեր են, բայց չնայած դրան նրանք միասին հաղթահարում են բոլոր դժվարությունները, աջակցում միմյանց ցանկացած իրավիճակում։ Նրանք անցնում են բազամթիվ դժվարությունների միջով, բայց վերջում նրանց բոլոր խնդիրները լուծվում են, աղջիկների հայրը ,ով պատերազմում էր, վերադառնում է, Բեթը, որը ծանր հիվանդ էր ապաքինվում է, և բոլորը երջանիկ սեղանի շուրջ նստած են։

Գրում է Լիանա Թումասյանը

Ամառը՝ ընթերցանությամբ

Ամառը ամենալավ ժամանակն է գրքեր ընթերցելու համար։ Իրականում գրքեր կարդալու հետ մեծ սեր չունեմ և հիմնականում չեմ կարողանում կարդալ կարճ ժամանակահատվածում, բայց եթե ընտրում եմ այնպիսի գիրք, որը լիովին ինձ կհետաքրքրի, շատ արագ և կարճ ժամանակում կկարողանամ ընթերցել։ Այս ամառ կարդացի 3 գիրք, որոնք են Կազուո Իշիգուրոի <<Օրվա մնացորդը>>, Բալզակի <<Մի շան պատմությունը>> և Շերոն Դրեյփերի <<Աղմկոտ լռությունը>>։ ,,Օրվա մնացորդը,, գիրքը ընտրելիս կարծում եմ ճիշտ ընտրություն չեմ կատարել, գիրքը իմ տարիքայիններին խորհուրդ չեմ տա, հասկանալը դժվար է։ Բալզակի <<Մի շան պատմություն>> գիրքը խորհուրդ կտամ կարդալ 10-12 տարեկաններին, այն շատ հետաքրքիր է և խորը իմաստով, իմ կարծիքով գքրի ասելիքը հետևյալն է՝  ուշադիր լինել մարդկանց/կենդանիների նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում։ Հեղինակը այս գիրքը գրել է վերջին տարիների ընթացքում։ Խոսեմ նաև <,Աղմկոտ լռություն>> գրքի մասին, գիրքը մի տասնամյա աղջկա մասին է, ով չի կարողանում քայլել և խոսել, բայց նա շատ սրամիտ է, խելացի և ունի մեծ կամքի ուժ։ Այս գիրքը նույնպես խորհուրդ կտամ կարդալ։ Ես միշտ չէ, որ հավանում եմ իմ կարդացած գրքերը, բայց այս անգամ կարդացի այնպիսի գրքեր, որոնք նույնիսկ խորհուրդ եմ տալիս ձեզ։

Գրում է Մանե Մայիլյանը

Արդյոք կարող ենք ավելի երկար ապրել

Գիտնականներն ասում են, որ ապագայում մարդիկ ավելի երկար կապրեն։ Ավելի առողջ ապրելակերպի և ավելի լավ բժշկության օգնություն շնորհիվ , միջին վիճակագրական տվյալներով մարդը կապրի մինչև 90 կամ 100 տարի ՝
այսօրվա 70- 75-ի փոխարեն։ Երբ մարդու գենետիկ կոդը վերծանվի, մենք ապրելու ենք
հավանաբար մինչև 150 տարի։ Անբուժելի հիվանդությունները կբուժվեն և «վատ» գեները
կփոխարինվեն նորերով ։ Բայց դա տեղի կունենա ապագայում : Այսօր մենք շարունակում ենք սնվել և լցնել ինքներս մեզ արագ սնունդով՝ չիպսերով և պիցցաներով, համբուրգերներով և հոթ-դոգերով: Մենք միշտ շտապում ենք։
Մենք ժամանակ չունենք ընտանիքի և ընկերների հետ վայելել ընթրիքը : Մենք ուզում ենք ուտել հիմա, և մենք ուզում ենք արագ ուտել: Այն, ինչ համեղ է, միշտ չէ, որ առողջարար է։ Բժիշկներն ասում են, որ չիպսերն ու պիցցաները գիրացնում են, կոլան փչացնում է մեր ատամները, իսկ սուրճը կրճատում է մեր կյանքը: Եթե ​​շատ ուտենք, գիրանալու ենք, իսկ գիրությունը առաջացնում
 է սրտի հիվանդույթուններ, շաքարային դիբետ և այլ լուրջ հիվանդություններ: Բայց աշխարհն այսօր ավելի ու ավելի է գիրանում։ Ամերիկան ​​աշխարհում առաջատարն է գիրության մեջ, բայց Եվրոպան ետ չի մնում։
Մարզվելու բացակայությունը ևս մեկ լուրջ խնդիր է: Մենք ժամեր ենք անցկացնում մեր համակարգիչների ու հեռուստացույցների առջև ։ Մեզանից քչերն են առավոտյան վարժություններ անում։ Մենք քիչ ենք քայլում, քանի որ մենք նախընտրում ենք օգտվել մեքենաներից կամ հասարակական տրանսպորտից:
Հետազոտությունները ցույց են տալիս, սակայն, որ երիտասարդները, ովքեր բավարար չափով չեն կատարում ֆիզիկական վարժություններ, հաճախ տառապում են սրտի կաթվածից:
Հայտնի է, որ ծխելը և խմելը կարող է կտրուկ կրճատել մեր կյանքը։ Ծխախոտ ծխելը, օրինակ, ամեն տարի սպանում է մոտ 3 միլիոն մարդ։ Նրանցից շատերը մահանում են թոքերի քաղցկեղից։ Ոմանք նույնիսկ ծխող չեն: Նրանք այն մարդիկ են, ովքեր ապրում կամ աշխատում են մոլի ծխողների հետ:Այնուամենայնիվ, շատ երիտասարդներ ծխում և խմում են: Ինչո՞ւ։ Պատասխաններից մեկն այն է, որ ծխախոտի և ըմպելիքների ընկերությունները հսկայական գումարներ են ներդնում իրենց արտադրանքը գովազդելու համար։ Նրանց համար ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները գումարի աղբյուր են ։ Մեզ համար դրանք նշանակում են հիվանդություններ և նույնիսկ մահ:
Մենք բոլորս գիտենք, որ որքան առողջ ենք, մեզ այնքան ավելի լավ ենք զգում: Որքան լավ ենք մենք մեզ զգում, այնքան երկար էլ մենք ապրում ենք: Ուրեմն ինչո՞ւ հոգ չտանք մեր մասին
։

Թարգմանությունը կատարվել  գրքից, էջ 44։

Անգլերենից թարգմանությունը՝ Մոնիկա Պողոսյանի

Այն, ինչ բոլորը պետք է իմանան

Շատ մարդիկ նույնիսկ սոցիալապես կրթված չեն, որպեսզի հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ՝ ոչ: Մարդիկ անձնական սահմաններ չեն տեսնում, խոսքի ազատությունը մարդկանց համար կարևոր չէ: Ինչո՞ւ ենք մենք՝ մարդիկ, ամեն ինչ այդքան բարդացնում: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե որոշ մարդիկ պարզապես լռեին, դրախտը կվերստեղծվեր երկրի վրա։ Բայց, ակնհայտ է, որ ոչ բոլորն են ցանկանում իրենց պահվածքը տեղադրել ճիշտ վարքագծի շրջանակում։ Սակայն, ամեմ մեկն իր հասկացությունը ունի ,,ճիշտ վարքագիծ,, արտահայտության վերաբերյալ, բայց արդյո՞ք այդ փաստը խանգարում է ինքներս մեզ ադեկվատ պահելուց:

Երբեմն բազմաթվ խելացի մարդիկ են կիրթ բաներ ասում, ինչպես որ ոչ բոլոր հիմարներն են հիմարություններ խոսում: Մենք բոլորս տարբեր մակարդակների շրջաններում ենք կրթված, ինչը խանգարում է որոշ մարդկաց իրար հետ լեզու գտնել: Բայց, եթե բոլորս օգնեինք միմյանց, չնայած այդ փաստին, և խելացի մարդ չխաղաինք, կյանքի որակը շատ ավելի լավը կլիներ: Այս օրինակում նշանակություն չունի՝ դու հիմար ես, թե խելացի, հարուստ ես, թե աղքատ, կարևոր է միայն քո հարգանքը և սերը միջավայրի և ինքդ քո հանդեպ:

Գրում է Անգելինա Ավետիսյանը

Ծիծաղ

Ծիծաղը մարդկանց կյանքի և առօրյայի մի մասն է։ Բոլորիս կյանքում էլ կարծում եմ գոնե մեկը կլինի, որպեսզի մեզ փոխանցի երջանկություն, ծիծաղ, ժպիտ։ Չնայած կան դեպքեր, երբ մարդիկ անում են հակառակը՝ այնպես, որ մարդու դեմքի ժպիտը պակասի։ Միշտ փորձում եմ իմ ուրախությունը, ջերմությունը փոխանցել մյուսներին, ինձ շրջապատող մարդկանց, ընկերներիս, ընտանիքիս։ Կյանքում ամենալավ բաներից մեկը էգոիստ չլինելն է ու ծիծաղ, ջերմություն փոխանցելը բոլորին։ Ծիծաղի և ջերմության համար նույնիսկ կարող են բառերը պետք չգալ։ Հայացքներն ու զգացմունքներն միմյանց նկատմամբ արտահայտելիս այդ ամենը զգում ենք և ներսից ժպտում։ Մարդիկ փոխադարձ լցնում են մեկը մյուսի կյանքը, մի հայացքով, մի նամակով, մի ժպիտով և թեկուզ մի բառով, բայց այդ մի բառն էլ մարդու հոգին կարող է լցնել այնպիսի երջանկությամբ, որի մասին պատկերացնել անգամ չենք կարող։ Այս ամենը զգացել եմ, այդ պատճառով վստահ կասեմ, որ մարդիկ են միմյանց ուրախացնում, ծիծաղ և ժպիտ փոխանցում: Վերաբերվեք բոլորին այնպես, ինչպես կուզեիք վերաբերվեն ձեզ հետ, փոխանցեք այդ մի զգացմունքը, որը դուք փոխադարձ կստանաք հնարավոր է ուրիշ մեկից, բայց անպայման կստանաք։ Ժպտացեք, ծիծաղեք, կյանքը լի է տխուր մարդկանցով կամ վատ զգացմունքներով, փորձեք վատին շատ տեղ չտալ ձեր կյանքում, կենտրոնացեք լավի վրա, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում գտնել իրանց արևը, որը կժտա իրենց, դուք եղեք արև նրանց համար։

Գրում է Մանե Մայիլյանը

Մի փոքր իմ մանկությունից

Մանկությունս միշտ հիշում եմ հոգուս ժպիտով ու ակնածանքով։ Ես դա կատարյալ չեմ կարող անվանել, բայց դրա մեջ շատ քիչ վատ կար: Հիշում եմ, երբ շատ փոքր էի, մտածում էի, որ մի օր կմեծանամ ու անպայման կթռչեմ դեպի աստղերը։ Ամեն անգամ, երբ նայում էի աստղազարդ երկնքին, ինձ պատկերացնում էի տիեզերանավի վրա։ Մտածում էի, որ այնտեղ՝ լուսանցքի ապակու միջով, ես կարող եմ ավելի մոտ տեսնել աստղերն ու մոլորակները և նույնիսկ զննել դրանք։

Շարունակել կարդալ