Զամբեզ գետի Աատված

Զամբեզի գետի լեգենդար աստվածը կամ Նյամինյամին վիշապանման արարած է, ով, ըստ լեգենդի, իշխում է երկրի վրա ողջ կյանքի և հզոր Զամբեզի գետի վրա, որը աֆրիկյան մայրցամաքի չորրորդ ամենամեծ գետային համակարգն է: Ըստ լեգենդներից մեկի՝ Կարիբա ամբարտակի նախագիծը (սկսվել է 1956 թվականին) ցնցել է Բատոնգա ժողովրդի խաղաղ գոյությունը, որը հարյուրավոր տարիներ ապրել է Զամբեզի հովտում։ Երբ խնդրեցին տեղափոխվել, Բաթոնգի բնակիչները վստահ էին, որ Նյամի Նյամին թույլ չի տա ամբարտակի կառուցումը: Շինարարության մեկնարկից գրեթե մեկ տարի անց տեղի ունեցավ սաստիկ ջրհեղեղ, որը սպանեց մի քանի բանվորների և ավերեց մասնակի ավարտված ամբարտակը։ Երեք օր շարունակ զոհվածների հարազատները սպասել են նրանց մարմինների հայտնաբերմանը։ Ի վերջո, ցեղի մեծերն ասացին, որ միայն զոհաբերությունը կարող է հանդարտեցնել Նյամի-Նյամիի բարկությունը, ուստի հորթին մորթեցին և իջեցրին գետը: Հաջորդ օրը աշխատողների մարմինները հայտնաբերվել են այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին։ Պատվարի շինարարությունն ավարտվել է 1977 թվականին։

Ռուսերենից թարգմանեց Մարի Աղայանը