Աշխարհի առաջին համակարգչային վիրուսը

1986 թվականի հունվարի 19-ը Brain առաջին համակարգչային վիրուսի ծննդյան օրն է։ Այդ օրն անհատական համակարգիչների օգտատերերը հրաժեշտ տվեցին հանգիստ կյանքին ։ Այսօրվա դրությամբ մասնագետները հաշվում են ավելի քան 150 հազար վիրուս։ Ընդ որում՝ նրանց տարածումն անշեղորեն աճում է:

Համակարգչային վիրուսների գոյության ողջ դարաշրջանը պայմանականորեն կարելի է բաժանել չորս ժամանակաշրջանի’ 1986-ից մինչև 1995 — boot վիրուսների ժամանակ, որոնք անհետացել են սկավառակների հետ միասին, 1995-1999-macroviruses, ապա եկան այսպես կոչված ճիճուներ, “սողացող” էլեկտրոնային փոստով (շատերը, հավանաբար, հիշում են ամբողջ աշխարհում հայտնի ILOVEYOU-ն), և, վերջապես, 2001-ից ի վեր, երբ ցանցային ճիճուներ հայտնվեցին: Վիրուսի տարածման արագությունը հայտնվելուց ի վեր քսանմեկ տարվա ընթացքում տիեզերական աճ է գրանցել ։ Եթե boot վիրուսների տարածման համար ամիսներ էին պահանջվում կամ նույնիսկ տարիներ, ապա վերջին “վարակների” տարածման ժամանակը կրճատվել է մինչև մեկ ժամ:

Պաշտպանության ծրագրային համակարգերի ստեղծողները պնդում են, որ վնասակար ծրագրերի հեղինակներն իրենց հարվածը հասցրել են անլար լոկալ ցանցերին և սմարթֆոններին:

Թարգմանությունը՝ Հովհաննես Գալիկյանի

Հինգ ազդեցիկ կին կինոպրոդյուսերները ԱՄՆ-ում

USA_Worldisavillage-scaledՈչ բոլորը գիտեն այնպիսի ծանոթ նախագծեր, ինչպիսին են «Խաղալիքների պատմություն», «Սպանելով Եվային», «Աշխարհների պատերազմ» և «Տերմինատոր» ։ Դրանց ետևում կանգնած են կին պրոդյուսերները։ Ովքե՞ր են նրանք և ի՞նչ ֆիլմեր են պատրաստվում թողարկել մոտ ապագայում։

Շարունակել կարդալ

Իսկական մոր լեգենդը

Երկու կին եկան Սողոմոնի մոտ՝ խնդրելով պարզել, թե ում երեխան է ողջ մնացել։ Ծննդաբերած կանանց երեխաները ծնվել են 3 օրվա տարբերությամբ, սակայն նրանցից մեկը երազում պատահաբար ճզմել է երեխային։ Առանց երկու անգամ մտածելու՝ կինը փոխեց երեխային։ Երբ առավոտյան երկրորդ մայրը որոշել է կերակրել երեխային, տեսել է, որ երեխան մահացել է և իրեն չի պատկանում։ Վեճերը, թե ում երեխան է մահացել, ոչնչի չեն հանգեցրել. Եղավ ծեծկռտուք, բայց կանանցից ոչ մեկը չցանկացավ նահանջել։  Արքայական որոշումը սարսափեցրեց ծննդաբերող կանանցից մեկին, թագավորը հրամայեց սուր բերել և, կենդանի երեխային կիսով չափ կտրելով, կեսերը տալ երկու դիմորդներին, որպեսզի ոչ ոք չնեղանա: Իսկական մայրն ընկավ տիրակալի ոտքերը և աղաչեց, որ երեխային տա իր հարևանին՝ փրկելով փոքրիկի կյանքը։ Երկրորդ կինը գոհ է մնացել թագավորական որոշումից և համաձայնել է ընդունել երեխայի կեսը՝ իմանալով, որ իր երեխան արդեն մահացել է։ Սողոմոնը ճանաչեց իսկական մոր իրավունքը երեխա ունենալու համար։ Մայրն ամեն ինչ կանի, որ իր երեխան մնա ապրելու, նույնիսկ անծանոթ կնոջ հետ:

Ռուսերենից թարգմանությունը՝ Դավիթ Աթանեսյանի