Ամառը՝ պիոներական փողկապով

Գլուխ 1։ Վերադարձ «Լաստոչկա»

Նրա բեռնախցիկում իսկապես կար բահ։ Իսկ ինչու ոչ, այն այնտեղ պահելը միանգամայն սովորական բան է ռուս մարդու համար։ Իսկ եթե ձմե՞ռ է, ձնակու՞յտ։ Թեկուզ դրսում նոր սեպտենբեր է։ Դու երբեք չգիտես՝ այն որտեղ կընկնի ցեխի մեջ ։ Ռետինե երկարաճիտ կոշիկների և լվացող հեղուկի առկայություը նրանց նույնպես զարմացնում է։

Նայելով ավտոտեսուչի հետաքրքրասեր աջքերի մեջ՝ Յուրան չէր կարողանում հասկանալ, նրան ծաղրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տղամարդիկ իրենք էլ են ռուս, ինչ է, չե՞ն հասկանում։

Լսելով նրա բացատրությունը՝ ավտոտեսուչները միարժամանակ գլխով արեցին , բայց բաց չթողոցին։ Վարորդական իրավունքից հասկացան ,որ նա արտասահմանցի էր և երևում էր , որ ցանկանում էին ստանալ նվեր՝ արտասահմանյան փող։ Յուրիի ինչին է պետք ավելորդ անհարմարությունները, չէ որ օրենքի խախտումը ակնհայտ է։ Նշան կա՞ ։ Կա։ Արագությունը գերազանցե՞լ է։ Գերազանցել է։ Հետևաբար խախտում կա՞ր։ Կար։ Փորձվեր չլիներ։ Զառիթափ բլուր, իսկ տակը մի նշան, որը թաքնված է փափուկ բարդու ճյուղերով: Յուրան այն ուղղակի չէր նկատել։

Նա քմծիծաղ տվեց։

֊ Լավ կլիներ ներքևում ռադարով կանգնելու փոխարեն ճյուղը կտրեիք։ Քանի որ արագությունը սահմանափակ է, այսինքն հենց այնպես չէ, այսինքն այդ հատվածը վտանգավոր է։

Ոնց երևաց ավտոտեսուչները հետաքրքրված չէին ճանապարհային անվտանգությամբ, ոչ այդքան բարեհամբույր պատասխանեցին, որ իրենց իրավասությունների մեջ չի մտնում ճյուղեր կտրելը, իսկ նրանը՝ հրամայել։

֊ Լավ տուգանք, ուրեմն տուգանք ֊ պտտելով ձեռքում վարորդական իրավունքը՝ ասաց ավելի բոյովը, ֊ իհարկե այդ հարցը կարելի է լուծել ավելի հեշտ․․․ Ձեր ինչին է պետք ավելորդ անհարմարությունները։

Յուրիի ներսում եվրոպական սկուզբունքների և առողջ մտածելակերպի պայքար էր՝ վերջիվերջո կյանքի կեսը Գերմանիայում է ապրել։ Արդարության հասնել, որպեսզի ճյուղը կտրեն և մեղադրանքներն էլ հանեն, կամ կաշառք տալ և ժամանակ խնայել։ Պայքարը երկար չտևեց, առողջ մտածելակերպը հաղթեց։ Անհարմարությունները Յուրիին իսկապես պետք չէին։

֊ Ինչքա՞ն։

Տղամարդիկ նայեցին միմյանց՝ խորամանկորեն աչքով անելով։

֊ Հինգ հարյուր։

Յուրան ձեռքը տարավ իր դրամապանակը, և շուտով խիզախ ավտորեսուչները դարձան ավելի բարի և ժպտացին: Ընկերաբար հետաքրքրվեցին, թե ուր է նա գնում, պատրաստակամ առաջարկեցին ցույց տալ ճանապարհ, որպեսզի « պարոն արտասահմանցին » հանկարծակի չմոլորվի այսպիսի անապատում։

֊ Ինչպես գնամ Գարետովկա գյուղ։ Քարտեզի վրա գյուղա կա, ճանապարհ չկա։ Բայց ես հիշում եմ՝ այդպիսին կար։

֊ Գարետովկա՞, ֊ նորից հարցրեց բոյովը, ֊ այն շուտվանից գյուղ չէ,այնտեղ հիմա քոթեջներ են։ -Լավ, թող գյուղ չլինի, բայց այնտեղ հասնել կարելի՞ է․․․

֊ Հասնել կարելի է, բայց մտնել դժվար թե։ Այնտեղ պահպանվող տարածք է, հենց այնպես մտնել չես կարող։

Յուրին մտահոգվեց։ Մինչև ավտոտեսուչների հետ խոսակցությունը, ինքն ուներ հստակ պլան՝ մտնել գյուղ և իջնել նախկին կոլտնտեսության դաշտերով մինչև գետը: Բայց պարզվեց, որ գյուղ մտնել հնարավոր չէ․․․ Միգուցե ռիսկի դիմե՞լ։ Պայմանավորվե՞լ այնտեղ անվտանգության աշխատակիցներից մեկի հետ։ Յուրին գլուխը օրորեց՝ ոչ, շատ ժամանակ կծախսեմ, եթե չստացվի։ Մնաց մի տարբերակ՝ ճամբարի միջով։ Եվ նա նորից հարցրեց․

֊ Լավ, այդ դեպքում ինչպե՞ս հասնեն «Լաստչկա»

֊ Ու՞ր ։

֊ Զինա Պառտնոյի անվան պիոներական ճամբար՝ «Լաստոչկա»։ Խորհրդային իշխանության օրոք մոտակայքում կար այդպիսին։

Կարճահասակը բացականչեց ․

֊ Հաաա ճամբար։ Այդպիսին կար․․․

Ավելի բարձրահասակը կասկածելիորեն նայեց Յուրաին։

֊ Իսկ ձեր ինչի՞ն է պետք այնտեղ գնալը։

֊ Ես ծնվել եմ խորհրդային միությունում, գնացել եմ այդ ճամբարը, այնտեղ իմ մանկությունն է անցել, այնտեղ իմ հիշողություններն են։

֊ Հա, հասկանում ենք, հասկանում ենք, ֊ ավտոտեսուչները նայեցին իրար, ֊ քարտեզ կա՞։

Յուրին քարտեզը տվեց նրանց և ուշադիր հետևեց, թե ուր է ցույց տալիս ավտոտեսուչի մատը։

֊ Ձեզ պետք է P֊295֊ով գնալ դեպի Ռեչնոյ գյուղի ցուցանակը, մոտավորապես քսան մետր, այնուհետև կլինի շրջադարձ դեպի աջ, թեքվեք և գնացեք մինչև վերջ։

֊ Շնորհակալություն։

Ռուսերենից թարգմանությունը՝ Աիդա Ուզունյանի

Թողնել մեկնաբանություն