Արվեստ և գույներ

DSC09187Պատկերացնում ենք մի կտավ, որը պատկերվել է տաղանդավոր մարդու կողմից։ Աշխարհը և կյանքը նույնպես նման է մի կտավի՝ լի վառ գույներով։ Ամեն մարդ ինքն է նկարում իր կյանքը, կարողանում ավելացնել և պակասեցնել գույները։ Այսօր ապրում ենք այնպիսի դարաշրջանում, ուր մեզ չենք կարողանում զգալ ապահով, ամեն պահ շրջադարձային և ճակատագրական է թվում, մոխրագույն, սև և սպիտակ, ինչպես հին ֆիլմերում։
Բայց ես լիահույս եմ, որ կյանքի ամեն մի նոր պահը կլուսավորվի և մի նոր ու վառ գույն կստանա։ Իսկ ապրելով վախի, անարդարության մեջ կապրես մռայլ գույներով, որոնք կփոխեն քո կյանքը դեպի վատը։ Կատարելով մի լավ գործ՝ կավելացնես քո կյանքում մի նոր գեղեցիկ և վառ գույն, որը կդարձնի քո կյանքը ավելի հետաքրքիր։ Առանց գույների կյանքը միատոն է և անհետաքրքիր։ Ապրելով այս ժամանակահատվածում, երբ ամեն վայրկյան բախվում ենք դառը իրականության հետ, գույները օգնում են, որպեսզի աշխարհը մեզ համար չթվա մռալյ և տխուր։ Իսկ արվեստ հասկացությունը կապ չունի նկարների հետ։Ճիշտ ապրելը նույնպես արվեստ է։ Ամեն բացվող օրը, պայծառ փայլող արևը, ծաղիկները, որոնք իրենց գեղեցիկ տեսքով բոլորին ուրախացնում են, երեխաների ծիծաղը՝ բոլորը արվեստ է։ Ամեն մարդ ինքն է նկարում իր կյանքը, կարողանում ավելացնել և պակասեցնել գույները։

Գրում է Մոնիկա Պողոսյանը

Թողնել մեկնաբանություն