Նոր կյանք

new-lifeՍկզբում Դինկան դեռ հիշում էր իր իսկական մորը։ Նա հիշեց իր հոտը, պեպենավոր ձեռքերը և փայտե տուփը, որի մեջ կային կապույտ քարերով ականջօղեր, ոսկե մատանի և մարգարտե ուլունքներ։ Նաև հիշում էր մեծ և կապույտ բան, բայց ինչ էր դա, նա չգիտեր։ Միայն մեծանալով հասկացավ՝ ծովն էր։ Ինչպես էին մայրիկին անվանում և ինչ էր պատահել նրա հետ Դինկան մոռացել էր։ Նա երեք տարեկան էր, երբ նրան տարան մանկատուն։ Նա լաց էր լինում և չէր կարողանում հանգստանալ։ Նրան հիմար հարց տվեցին․ ,, Ինչու՞ ես լաց լինում,,։ Իսկ նա չէր կարողանում պատասխանել, միայն կանչում էր մայրիկին, ով այդպես էլ չեկավ։ Այնուհետև Դինկային խցկեցին կատաղած, երկար ականջներով նապաստակի ձեռքը և տարան մեկուսարան։

Դանդաղ, տարեցտարի, նապաստակի բորբոսնած հոտը Դինայի միջից դուրս էր մղում մոր հոտը։ Տարօրինակ հոտ էր՝ որբանոցի, նրանում չկար տնից ոչինչ և ուրախություն, բայց նա ոչ ոքի չուներ՝ կիսելու իր անդադար վիշտը , և նա գնում էր ամեն տեղ այդ նապաստակի հետ, քնում էր նրա հետ և ծնկներին դնում։ Երբ արվեստագետները ժամանեցին, սկզբում փորձեցին խլել նապաստակին, հետո կանգնեցին։ Ու՞մ է նա պետք՝ ծեր և թափթփված։ Եվս հինգ նմանատիպ բան դրված էր խաղասենյակում։

Շարունակելի

Թարգմանությունը՝ Երանուհի Գալստյանի

Թողնել մեկնաբանություն