Բարև

barev_400x400Գիտե՞ք, երբ փոքր էի, ամեն առավոտ ինձ տատիկս տանում էր մանկապարտեզ և մանկապարտեզի ճանապարհին ապրում էր մի ծեր կին: Եվ գիտեք ինչ, ես ամեն առավոտ նրան բարևում էի: Այո՛, ես լիովին պատկերոցում չունեի, թե ով է այդ կինը, բայց ես բարևում և մաղթում էի լավ օր: Տարիներն անցնում էին, բայց ես շարունակում էի բարևել: Հիմա արդեն մեծ եմ և ամեն անգամ այդ փոքրիկ տնակի կողքով անցնելիս բարևում եմ: Բայց հիմա չգիտեմ՝ ուր է այդ կինը: Շատ երկար ժամանակ է անցնել, և ես չգիտեմ նա դեռ կա՞, թե՞ ոչ, բայց ես շարունակում եմ լավ օր մաղթել նրան: Կասեք՝ ինչու եմ պատմում իմ մանկյության մի ծեր կնոջ մասին, ում բարևում էի: Այս վերջի մի քանի օրը ես մտածում էի դրա մասին և չէի կարող հասկանալ՝ ինչու էի դա անում: Բայց գտա այդ պատասխանը: Երբ երեխա ես, զգում ես ամեն ինչ, ինչ կատարվում է, ուշադրություն ես դարձնում ամեն մի մանուքի: Եվ քեզ հերիք է մի տխուր հայացք մայրիկից, որ դու հասկանաս, որ մի բան այն չէ: Եվ այդպես էլ ես: Ես նկատել էի, որ այդ կինը ուշադրության և հոգատարության կարիք ունի: Բայց փոքր լինելու պատճառով ոչինչ չէի կարող անել: Եվ ես սկսեցի նրան բարևել: Այո՛, միգուցե իմ բարևը իր կյանքում շատ բան չէր փոխում, բայց նա ժպտում էր: Եվ ինչ է ասածիս իմաստը: Միգուցե դուք ուշադրություն չեք դարձնում այդ փոքր բաների վրա, ինչպիսնն են բարև, բարի առավոտ, լավ օր ձեզ և այլ բաներ: Բայց դա շատ կարևոր բան կարող է լինել քո դիմացինի համար: Փորձեք օրը մի քիչ լուսավոր դարձնել՝ թեկուզ մի բարևով:

Գրում է Քնարիկ Ադամյանը

Թողնել մեկնաբանություն