Ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները

Շեքսպիրն ասել է. <<Ես միշտ երջանիկ եմ , գիտեք, թե ինչո՞ւ, որովհետև ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում։ Ակնկալիքները՝ այն էլ չարդարացված, միշտ ցավ են պատճառում ։ Այսինքն կարելի է ասել, որ երբ սպասելիքները չեն արդարանում վրա է հասնում հիասթափությունը ։ Իսկ ինչպե՞ս խուսափել հիասթափությունից։ Կարծում եմ միակ տարբերակը , ակնկալիքներ առհասարակ չունենալն է։ Դու շատ հաճախ ակնկալում ես մարդկանցից ՝ ի դեպ քեզ շատ հարազատ, այնպիսի բաներ , որոնք նրանք հիմնականում անկարող են քեզ տալ և դա պատճառ է հանդիսանում , որ դու թունավորես ոչ միայն նրանց , այլ նաև քո կյանքը։ Մարդ պետք է կարողություն ունենա հասկանալու այն ակնկալիքները, որն ինքն ունի համապատասխանում են իրականությանը , թե՞ իրականությունից կտրված են։ Շատ հաճախ էլ մարդիկ ունենում են այնպիսի սպասելիքներ , որոնք անիրականանալի են և այդ ժամանակ մարդ հայտնվում է մի հորինված աշխարհում , որտեղից ելքը կարող է գտնել միայն ինքը։ Ես ինչպես և բոլորը շատ սպասելիքներ եմ ունենում , բայց որպես կանոն դրանք չեն արդարացնում իրենց և ես հիասթափվում եմ ՝ կորցնելով հավատս, երբեմն էլ նաև ընկերներիս ։ Ահա այդ ժամանակ էլ սկսում եմ մտածել ինչու՞ սպասումներս չեն արդարանում և ինչ անել։ Հենց այդ ժամանակ ես սկսում եմ հանգստացնել ինքս ինձ , որ ամեն բան լավ կլինի, ուրեմն դեռ ժամանակը չէ , դե եթե չստացվեց ուրեմն այդպես էր պետք։ Չնայած մյուս կողմից, եթե վախենալով հիասթափությունից, մենք դադարենք սպասելիքներ ունենալ ապա իմ կարծիքով կկորցնենք առաջ շարժվելու , նոր ծրագրեր կազմելու և իրագործելու ցանկությունը։ Ինչպես ասվում են․ << Երբեք մի դադարեք երազելուց, քանի որ երազանքները իրականանալու կարողություն ունեն>>։Այնպես , որ ինչքան էլ սպասելիքները չարդարանան , երբեք մի դադարեք սպասելիքներ ունենալուց, համենայն դեպս գոնե ինքներդ ձեզանից։

Գրում է Սեյրան Առաքելյանը

Թողնել մեկնաբանություն